Թուրքիայում հակաահաբեկչական գործողության արդյունքում ձերբակալվել է 10 մարդ, որոնց կասկածում են «Իսլամական պետությանը» աջակցելու մեջ, փոխանցում է CNN Turk հեռուստաալիքը։

Ինչպես նշվում է, ձերբակալությունները տեղի են ունեցել Ստամբուլի նահանգի Փենդիկ շրջանում։

Այդ մասին հաղորդել են օրինապահ մարմինները, փոխանցում է Gazeta-ն։

Ձերբակալության ընթացքում առգրավվել է երկու ատրճանակ, մեծ քանակությամբ զինամթերք և փաստաթղթեր։