General Motors ընկերությունը հայտարարել է հյուսիսամերիկյան շուկայից 73 հազար մեքենա հետ կանչելու մասին, հաղորդում է Associated Press-ը:

Վարորդի կողմից անվտանգության բարձիկների կառավարման հետ կապված անսարքության պատճառով հետ են կանչվել 2010 թվականի արտադրության «Շեւրոլե Կոբալտ» մեքենաները:

Ընկերության ներկայացուցիչների խոսքով, այս պահին հայտնի է միայն մեկ ավտովթարի մասին, որի ժամանակ ի հայտ է եկալ այդ անսարքությունը, հաղորդում է Gazeta-ն: