Հայաստանի ՏԿԱԻՆ-ում, այսօր՝ օգոստոսի 14-ին, ժամը 00.23-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւանի Ծերենց փողոցի թիվ 100 տան մոտակայքում տեղի է ունեցել ավոտվթար. ավտոմեքենան բախվել է սյանը եւ ավտոճանապարհի երթեւեկելի հատվածում շրջվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ «Մերսեդես Ս» մակնիշի 70 ՏՏ 077 համարանիշի ավտոմեքենան բախվել է էլ.սյանը եւ շրջվել:
Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը` վարորդ` 39-ամյա
Արայիկ Կ.-ը տեղափոխվել է «Մալաթիա» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար:
Հրշեջ-փրկարարները էլ. սյունը մասնատելով հեռացրել են երթեւեկելի հատվածից:





























