Օգոստոսի 13-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Բազումի բաժանմունքի ծառայողները օպերատիվ միջոցառումներ իրականացնելիս, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել 39-ամյա Համլետ Գ.-ին։
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ոստիկանության մամուլի ծառայությունից, պարզվել է, որ նա այս տարվա փետրվարի 24-ին, նախապես ձեռք բերված բանալիով մուտքի դուռը բացելու միջոցով, իր նախկին աներոջ` 67-ամյա Ժորա Մ.-ի բնակարանից գողացել է 100.000 դրամ։ Կատարվում է քննություն:



























