Պատանեկան Օլիմպիական խաղերում Յանա Եգորյանը նվաճեց չեմպիոնի երկրորդ տիտղոսը: Ռուսաստանը ներկայացնող մարզուհին թրամարտի անհատական մրցումների չեմպիոնի կոչումը նվաճելուց երկու օր անց, Եվրոպայի հավաքականի կազմում հռչակվեց նաեւ թիմային չեմպիոն:
Եզրափակիչում Եվրոպայի առաջին թիմը 30:24 հաշվով առավելության հասավ Եվրոպայի երկրորդ հավաքականի նկատմամբ: Բրոնզե մեդալը նվաճեց ամերիկյան թիմը, որի կազմում հանդես էին գալիս ԱՄՆ-ի եւ Կանադայի մարզուհիները:



























