Ֆրանսիան զինված պայքար է մղելու ճայերի դեմ: Երկրի հյուսիս-արեւմտյան Տղուվիլ Սյուղ Մեղ քաղաքում հատուկ անօդաչու սարքի փորձարկում են կատարելու, որը հետագայում ճայերի դեմ որպես զենք է օգտագործվելու:
Ըստ Mignews-ի, նոր սարքը փնտրելու է ճայերին եւ նրանց վրա ստերիլիզացնող միջոց է փչելու:
«Վերջին շրջանում քաղաքի ճայերը չափազանց ագրեսիվ են: Նրանք դադարել են վախենալ մարդկանցից, դադարել են ձուկ ուտել եւ բույն են հյուսում ժայռերի վրա: Նրանք ապրում են քաղաքում եւ մսակերությամբ են զբաղվում: Չեմ զարմանա, եթե մի օր այդ թռչունները երեխա հափշտակեն»,- հայտարարել է քաղաքապետի տեղակալը:
Բացի այդ, տեղի ձնկորսների խոսքով, այս թռչունները սկսել են հաճախ հարձակվել իրենց ուռկանների վրա, սակայն մարդիկ ոչինչ չեն կարող անել, քանի որ 2009 թվականից ճայերը պահպանվող թռչնատեսակ են համարվում:





























