Այսօր մրգերն ու բանջարաեղենն ավելի քաղցր են դառնում, բայց մեր առողջության գնով։ Նման կարծիք են հայտնում Վաշինգթոնի համալսարանի եւ Ջոնս Հոփքինսի համալսարանի գիտնականները։ Թեեւ քաղցր պտուղներն աճեցվում են երեխաների մոտ դրանց նկատմամբ սեր առաջացներու համար, դա կարող է նվազեցնել դրանց օգտակարությունը մարդու առողջության համար։
Այսպես, 30 տարի առաջ սպիտակ գրեյփֆրուտներն ավելի տարածված են եղել, քան կարմիր ու վարդագույն գրեյփֆրուտները, սակայն այսօր գունավոր գրեյփֆրուտները 2 անգամ ավելի շատ են պահանջված։ Ընդ որում սպիտակ գրեյփֆրուտում 50 տոկոսով ավելի շատ են դառնահամ միացությունները, որոնք բարելավում են սրտանոթային համակարգը։
Քաղցր է դարձել նաեւ բրյուսելյան կաղամբը, որը երեխաները չեն սիրում դառը համի համար, հաղորդում է Kedem-ը։
Գիտնականների խոսքով, ողջ պատմության ընթացքում մարդիկ զգուշությամբ են վերաբերվել դառը մթերքներին՝ դրանց համը կապելով թույնի հետ։ Մթերքներում ու մրգերում դառը միացությունների (ֆիտոնուտրիենտ) մեծ մասը նախատեսված է վնասատուներին վախեցնելու համար, բայց հենց այդ միացություններ են օգտակար առողջությանը։
Ֆիտոնուտրիենտները կարեւոր դեր են խաղում քաղցկեղի կանխարգելման հարցում, քանի որ կարող են ոչնչացնել կաղցկեղային բջիջները։





























