Երեւանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանը կորած էր աղբի մեջ: Այս մասին հայտարարություն է տարածել Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Գագիկ Բաղդասարյանը:
Նա մասնավորապես նշել է. «Այսօր` օգոստոսի 17-ին, գործակարգավարական (աշխատանքային) խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը խոսել է հանգստյան օրերին իր կատարած շրջայցերի մասին, շեշտելով հատկապես Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի աղբահանության անբավարար վիճակը եւ ասել, որ հանգստյան օրերին` հատկապես երեկոյան ժամերին, Մալաթիա-Սեբաստիան կորած էր աղբի մեջ:
Մալաթիա- Սեբաստիան վարչական շրջանի հարգելի ղեկավարներ, չեղավ չէ...
Փաստորեն, նախորդ գործակարգավարականի ժամանակ Ձեզ ուղղված պարոն Արեյանի հորդորները` ավելի արդյունավետ իրականացնել շրջանների կառավարումը, ոչ մի արժեք չունեցա՞վ:
Քանի որ նման «ամոթանքներ» տրվում են ամեն երկուշաբթի, ապա կարելի է եզրակացնել, որ «ամոթանքը» չի գործում, անհրաժեշտ է նրանց աշխատեցնելու նոր հնարներ գտնել»:





























