Հայաստանի տարածքում, օգոստոսի 18-ին առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Քամին՝ հարավային` 2-5 մ/վրկ: Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը 18-ին կնվազի 1-2, արեւելյան շրջաններում` 3-5 աստիճանով:
«Հայպետհիդրոմետ»-ից NEWS.am-ին տեղեկացրեցին, Երեւանում օգոստոսի 18-ին հնարավոր է ամպրոպ, անձրեւի հավանականությունը փոքր է: Ամպրոպի ժամանակ հնարավոր է քամու ուժգնացում` 15-20 մ/վրկ արագությամբ:
Առաջիկա գիշերը մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի +19+21, վաղը ցերեկը՝ +37+38։
Օդի ջերմաստիճանը մարզերում.
Շիրակում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +27+31,
Կոտայքում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +27+31,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +27+31,
Լոռիում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +27+31,
Տավուշում՝ գիշերը՝ +13+18, ցերեկը՝ +30+35,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +27+31,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +35+37,
Արարատում՝ գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +37+38,
Արմավիրում՝ գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +37+38,
Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +27+31,
Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +17+22, ցերեկը՝ +37+38,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +33+37,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +10+15, ցերեկը՝ +26+30,
Արցախում՝ գիշերը՝ +18+21, ցերեկը՝ +27+31:





























