Գերմանական Volkswagen ավտոմոբիլային հսկան որոշել է փորձարկել իր նոր ամենագնացը: Վերջերս ֆոտոլրտեսները նորույթը լուսանկարել են Չինաստանի ճանապարհներին փորձարկման ժամանակ:

Հայտնի է, որ մեքենան նկատել են Volkswagen-ի եւ FAW-ի գործարանից ոչ հեռու: Ամենագնացը քողարկված է եղել, այդ պատճառով դրա արտաքինի մասին առայժմ ոչինչ հայտնի չէ: Այն թողարկվելու է 2017 թվականին:

Տեղեկություններ կան, որ նոր ամենագնացը Volkswagen-ի նոր կոնցեպտուալ մեքենաների ոճով է լինելու: Volkswagen-ի ներկայացուցիչները խոստացել են այս տարեվերջին որոշ տեղեկություններ հաղորդել նորույթի մասին: