Պրեմիում դասի Jaguar XF 2016 մեքենան, որը թողարկվելու է հաջորդ տարի, կվաճառվի 49 945 ֆունտ սթերլինգով:

Այս գինը հայտարարվել է դեռեւս միայն Մեծ Բրիտանիայի շուկայի համար: Շատ հավանական է, որ նորույթի գինն այլ երկրներում տատանվի:

Առաջին անգամ նոր սեդանը հասարակությանը ցուցադրել են պապարացիները. Մարտին ֆոտոլրտեսները կարողացել էին լուսանկարել JaguarXF-ը փորձակման ժամանակ:

Պաշտոնապես այն ներկայացվել է ավելի ուշ, Նյու Յորքում: Այս մոդելն իր նախորդից թեթեւ է 190 կգ-ով: Նվազագույն արժեքով (մոտ 50 հազար դոլար) գնորդին կառաջարկվի բազային կոմպլեկտացիա՝ երկուլիտրանոց, 163 զիաուժով դիզելային շարժիչով: