ՄԱԿ-ում Նորվեգիայի դեսպան Մոնա Յուուլը իր երկրի ԱԳՆ-ին հասցեագրված գաղտնի նամակում սուր քննադատության է ենթարկել ՄԱԿ-ի ներկայիս գլխավոր քարտուղար Բան Կի Մունին` նշելով, որ նա չի համապատասխանում իր զբաղեցրած դիրքին: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը: Այս նամակը հայտնվել էր «Աֆտենպոստեն» թերթի խմբագրությունում:

Դրանից զատ, նամակում նշվում էր, որ «այն ժամանակ, երբ ՄԱԿ-ը և միջազգային հանրությունը ճգնաժամի պայմաններում ավելի քան երբևէ կարիք ունի հստակ որոշումների, Բան Կի Մունի դերակատարությունը քլխավոր քարտուղարի պաշտոնում բոլորովին չի նկատվում»: Նորվեգիայի դեսպանը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացրել է որպես «անվճռական, անօգնական և բռնկվող» ղեկավար: