Միջոցառման անցկացման ընթացքում` օգոստոսի 17-ին, հանրապետության տարածքում հայտնաբերվել եւ այրման միջոցով ոչնչացվել է 1328,6 կգ վայրի աճած կանեփի կանաչ զանգված:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ տնամերձ 5 հողամասերից հայտնաբերվել է ապօրինի աճեցված 107 կգ կանեփի բույս:
Բացի վերոգրյալը, ստացված օպերատիվ տեղեկությունների իրացման արդյունքում ապօրինի շրջանառությունից առգրավվել է 1,7 գրամ «մարիխուանա», 73,8 գրամ «դեզոմորֆին» տեսակի թմրամիջոց:





























