Գեղարքունիքում վթարի ենթարկված երիտասարդները ապաքինվում են: «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցից NEWS.am-ին հայտնեցին, որ իրենց մոտ տեղափոխել էին 9 հոգի, նրանցից 8-ին դուրս են գրել, մեկն էլ այսօր տուն կգնա, հետազոտություններ ունի անցնելու:
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն տեղափոխված երիտասարդը գտնվում է Վիրաբուժության բաժանմունքում, նրա մոտ հայտնաբերվել է կողի կոտրված, թոքի սալջարդ, վիճակը կայուն է:
Ավելի վաղ հայտնել էինք, որ օգոստոսի 17-ին երեխաներ տեղափոխող ավտոբուս է շրջվել: 19 ուղեւորներից 10-ը տեղափոխվել են Սեւանի բժշկական կենտրոն, ապա՝ Երեւան: Մեքենան տրամադրել էր ՊՆ-ն: Երիտասարդները գնում էին Գավառ՝ ճամբար: Երիտասարդները պատմել են, որ ղեկին վարորդի ճնշումը բարձրացել է 200, նրա ինքնազգացողությունը վատացել է եւ այդպես վթարի են ենթարկվել:





























