7 մարդ զոհվել, առնվազն 14-ը վիրավորվել են Չինաստանի հյուսիս-արեւմուտքում Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզում տեղի ունեցած պայթյունի հետեւանքով:

Տեղական իշխանությունների տեղեկություններով, Աքսու քաղաքում պայթեցվել է մի ավտոմեքենա: Պայթյունը քննում են որպես ահաբեկչություն: Չինական «Սինհուա» գործակալության տեղեկություններով, արդեն ձերբակալել են կասկածյալին:

Նախորդ տարի Սինցզյան-Ույղուրական ինքնավար մարզում անկարգություններ են եղել ազգային հողի վրա: Ույղուրների եւ էթնիկ չինացիների միջեւ բախումներին զոհ են գնացել մոտ 200 մարդ: