Ամերիկյան ավտոարտադրող General Motors ընկերությունը մոտ 180 հազար ավտոմեքենա է հետ կանչում հյուսիսամերիկյան շուկայից: Պատճառը առջեւի լուսարձակների աշխատանքի անսարքությունն է, որը կարող է հանգեցնել դրանց անսպասելի անջատման: Ընկերությունը խոստացել է անվճար վերանորոգել մեքենաների թերությունը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Հետկանչը վերաբերում է Buick Lacrosse եւ 2005 ու 2007 թվականների Pontiac Grand Prix սեդաններին, որոնք արտադրվել են ԱՄՆ տարածքում, ինչպես նաեւ Կանադայում իրացված 2005 թվականի արտադրության Buick Allure մեքենաներին:
2014-ին General Motors-ը լուսարձակների անսարքության պատճառով հետ էր կանչել ավելի քան 300 հազար մեքենաներ:





























