Վերջին 10 տարիներին Apple-ում իր աշխատանքի ժամանակ Սթիվ Ջոբսը սիլիկոնե հովտում շրջում էր Mercedes-Benz SL 55 AMG մեքենայով, սակայն եղել են ժամանակներ, երբ նա ու իր կինը՝ Լորենը, օգտվել են բաց թափքով BMW 325i մակնիշի ավտոմեքենայից:
Ավելի վաղ Ջոբսին պատկանող 1995 թվականի արտադրության BMW 3 ավտոմեքենան ներկայումս դրվել է վաճառքի:
Վաճառողն այդ մեքենայի թվով արդեն երրորդ սեփանակատերն է՝ Ջուլիուս Ուինեգարը: Մեքենայի վազքը, որից Ջոբսն օգտվել է այն ժամանակահատվածում, երբ ազատվել էր սեփական ընկերությունից, կազմում է 220 հազար կմ: 1995-1996 թվականներին Սթիվ Ջոբսը նրանով վարել է 16 հազար կմ, հաղորդում է NEWSru.com-ը:
Kelly Blue Book ընկերության տվյալներով, Ջոբսի BMW-ի արժեքը կազմում է 2374 դոլար, սակայն Ուինեգարն այդ մեքենայի համար պահանջում է 11 հազար դոլար:





























