Բրիտանական Jaguar ավտոմոբիլային հսկան թեստավորման է հանել իր նոր F-Type SVR կաբրիոլետը: Նորույթը նկատել են Եվրոպայի ճանապարհներին թեստավորման ժամանակ:

Մեքենայի արտաքին տեսքը փակված է եղել կամուֆլյաժային թաղանթով: Հայտնի է, որ նոր F-Type SVR-ի պաշտոնական դեբյուտը տեղի է ունենալու հաջորդ տարի, Ժնեւում, հաղորդում է Daily Motor-ը:

Կաբրիոլետը շարժման մեջ կդնի 600 ձիաուժ հզորությամբ տուրբինային ագրեգատը: Մեքենան 8 չափանի փոխանցման տուփ:

Տեղից մեքենան 100 կմ/ժամ արագություն կհավաքի 3,7 վայրկյանում, իսկ առավելագույն արագությունը 300 կմ/ժամ է: