Հայ բռնցքամարտիկ Կարեն Այվազյանը (51 կգ. քաշային կարգ), Լեհաստանի Շչեցին քաղաքում անցկացվող Եվրոպայի երիտասարդական առաջնության կիսաեզրափակիչ է անցել։ Դա նշանակում է, որ Հայաստանի հավաքականը արդեն ապահովել է Եվրոպայի առաջնության մեդալ։

Այվազյանը, որը քառորդ եզրափակիչում հաղթեց մոլդովացի Իգոր Օսիպովին, առնվազն բրոնզե մեդալ ունի։ Մինչդեռ, հայ մարզիկը կարող է ավելին, եթե կիսաեզրափակչում հաղթանակ տանի բելոռուս Իվան Ստեֆանովի նկատմամբ։

Մինչդեռ 69 կգ. քաշային Հարություն Աբրահամյանը չկարողացավ հաղթահարել քառորդ եզրափակչի արգելքը՝ պարտվելով բելառուս Ալեքսանդր Գրիգորչուկին։