Մինի ֆուտբոլի Չեմպիոնների եվրոպական գավաթի առաջնությունում իր մասնակցությունը հաղթական սկսեց երեւանյան «Էրեբունին»։ Խմբային առաջնության մեկնարկային հանդիպմանը, որը տեղի է ունեցել Ավստրիայում, Հայաստանի չեմպիոնը մի գնդակի առավելությամբ հաղթել է տեղի «Օլ Ստարզ» թիմին։
Հայկական թիմի կազմում իրենց հաշվին գոլեր են գրանցել՝ Գագիկ Սիմոնյանը, Արմեն Գյուլամբարյանը, Ավետիք Տոնելյանը։ «Էրեբունիի» երկրորդ մրցակիցը իսրայելյան «ԱՍԱ» ակումբն է, որն իր առաջին հանդիպումը 5:2 հաշվով տանուլ էր տվել Իսլանդիայի «Հյուտ» թիմին։




























