Ամերիկյան բորսաները գործարքները փակել են ռեկորդային անկումով: Dow Jones-ի արդյունաբերական ինդեքսը 2011 թվականից հետո առաջին անգամ նվազել է 3,12 տոկոսով եւ կազմել 16 460,01 մետ:
Բարձրտեխնոլոգիական NASDAQ-ն ընկել է 2,98 տոկոսով եւ հասել 4732,32 կետի:
S&P 500 լայն շուկայի ինդեքսը նվազել է 2,70 տոկոսով՝ հասնելով 1980,85 կետի, հաղորդում է Gazeta.ru-ն:
Ավելի վաղ նշվել էր, որ S&P 500 ինդեքսն այս տարվա փետրվարի 1-ից առաջին անգամ նվազել է 2000-ից:




























