Երկրորդ սերնդի Opel Insignia-ն կթողարկվի 2017 թվականին: Մեքենանշատ բան կժառանգի Monza կոնցեպտից դիզայնի առումով, թեեւ, իհարկե, կունենա ավելի ավանդական տեսք եւ ավելի շտ նման կլինի 4-դռնանի կուպեի, քան մեծ հեչբեքի:
Չափերով հաջորդ Insignia-ն իր նախորդին կգերազանցի 10 սմ ձգված անվային բազայով, ինչը թույլ կտա զգալիորեն մեծացնել հետեւում նստող ուղեւորների ոտքերի համար նախատեսված տարածքը:
Հաղորդվում է, որ մոդելը կներկայացվի միայն երկու մոդիֆիկացիայով՝ հեչբեք եւ ունիվերսալ, հաղորդում է Avtovesti-ն:
Եթե տարածված լուրերը ճիշտ են, ապա նոր սերնդի Opel Insignia-ն կներկայացվի 2017-ին Ֆրանկֆուրտի ավտոսրահում:





























