Շվեյցարացի թենիսիստ Ռոջեր Ֆեդերերը պատմել է, որ YouTube-ում 2 միլիոն դիտում հավաքած տեսահոլովակը զուտ իր վարպետության արդյունքը չէ: Այդ տեսահոլովակում Ֆեդերերը 10 մետրից երկու անգամ թենիսի ռակետով գնդակով հարվածում է օգնականի գլխին դրած փոքր տարային:

«Ես չեմ ասել, որ ամեն ինչ իրական է: Աճպարարը չի բացահայտում իր հնարքի գաղտնիքը»,- Ֆեդերերին մեջբերում է AP-ը: