Ճապոնական Nissan Patrol-ը կամ Nissan Safari-ն, որը թողարկվում է 1951թ․, շուտով այլեւս չի արտադրվի։ Նրան կփոխարինի յոթտեղանոց NP300 Navara-ն։

Նորույթի շնորհանդեսը  կլինի այս աշնանը Ֆրանկֆուրտում։ 2017 թ սկզբին կհայտնվի ավտոմոբիլի ուղեւորատար  տարբերակը։ Ինչպես հայտնում են արտադրողները՝ ամենագնացը արմատապես տարբերվելու է ընկերության մյուս մեքենաներից, հայտնում է «Պոյեխալին»։

Ընկերությունը շարունակելու է նաեւ Pathfinde-ի արտադրությունը։ Շուտով քրոսօվերը ծրագրում են բարեփոխել։

Այսօրվա դրությամբ Nissan Patrol-ը գնահատվում է 3 550 000 իեն։ Ավտոմեքենան 5․6 լ տարողությամբ շարժիչ ունի եւ 405 ձիաուժ, աշխատում է նաեւ 7 աստիճանի ավտոմատիկ համակարգով։