Ադրբեջանում գլուխ են ջարդում, թե ինչու է վերջին տարիներին գնալով նվազում ընթերցանության հետաքրքրությունը բնակչության շրջանում։
Մինչդեռ, «Ակադեմկնիգա» գրախանութի տնօրեն Ալիագա Ջաֆարովը, 1news.az թերթի հետ զրույցում ասել է, որ անցյալ տարվա հետ համեմատ գրքերի հանդեպ հետաքրքրությունը կտրուկ նվազել է։ Ըստ նրա, նախորդ եւ նախանցյալ տարիներին համեմատ գրքի վաճառքը խանութում նվազել է 30-35 տոկոսներով։
«Ես նույնիսկ չգիտեմ՝ ինչով է դա պայմանավորված։ Ուզում եմ հուսալ, որ նման իրավիճակը միայն մեր խանութում է։ Չնայած իմ գործընկերներից ոմանք վերջին ժամանակներս բողոքում են այդ խնդրից եւ փորձում ելք գտնել»,-ասել է Ջաֆարովը։
Նշենք, որ «Ակադեմկնիգա» խանութում վաճառվում է Ադրբեջանում տպագրված գրքերի շուրջ 70 տոկոսը, չհաշված ներմուծվող գրքերը՝ Դուբայից, Ռուսաստանից, Իրանից։
«Ես, որպես այս ասպարեզում 30 տարվա ստաժ ունեցող մասնագետ, չեմ կարող բացատրել ընթերցանության կտրուկ անկումը, հատկապես երիտասարդների շրջանում»,- ընդգծել է գրախանութի տնօրենը։




























