«GM- ԱվտոՎԱԶ» համատեղ ձեռնարկությունը, հայտնվելով բարդ ֆինանսական իրավիճակում, բոլոր ուժերով փորձում է պահպանել հնացած «ՇեւիՆիվա»-ի նվազող պահանջարկը։

Հայտնի է դարձել, որ Chevrolet Niva հանրահայտ մոդելի մի քանի նոր վարկածներ շուկա դուրս կգան արդեն այս տարի։ Նորույթներից մեկը արդեն ներկայացվել է «Moscow Off-Road Show 2015» ցուցահանդեսի շրջանակում։ Իսկ փոփոխությունները պետք է վերաբերեն միայն  կոմպլեկտացիային, դիզայնին ու թափքի գույնին, հայտնում է Avtotransport-ը։

Ավտոմեքենան, որը ներկված է կանաչ, ստացել է Special Edition նախամասնիկը։ Սալոնը արդեն զգալիորեն բարեփոխված է․արհեստական կաշին, որը կարված է կանաչ թելերով, համատեղված է դոկորատիվ պլաստիկ էլեմենտների հետ, որոնք նույն գույնի են, ինչ ավտոմեքենայի թափքը։

Նոր մեդելների քանակը սահմանափակ է լինելու։ Ավտոմեքենան ծրագրում են արտադրել մեկ նմուշով, իսկ ցուցահանդեսի ավարտից հետո այն կվաճառեն էլեկտրոնային աճուրդում ՝ ընկերության կայքում։