Աշխարհի առաջնության օրերին ճիշտ գուշակումներով համաշխարհային համբավ ձեռք բերած ութոտնուկ Պաուլը սկսել է օգուտ տալ նաեւ հայրենիքին:

Գերմանիայի Օբերհաուզենի ծովային կենտրոնում ապրող ութոտնուկը ծնվել է Անգլիայում եւ այժմ դարձել է ֆուտբոլի 2018-ի աշխարհի առաջնության անգլիական հայտի դեսպանը, հաղորդում է «Տելեգրաֆ» պարբերականը:

Պետք է նշել, որ աշխարհի առաջնությունից հետո Պաուլն այլեւս գուշակություններ չի անում: