Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը երեկ ուշ երեկոյան երկրի խորհրդարանին է ներկայացրել կառավարության 21 հոգանոց կազմը, այդ թվում՝ երեք կնոջ:
Ահմադինեջադը կին թեկնածուներին առաջարկել է կրթության, առողջապահության եւ սոցիալական ապահովության նախարարների պաշտոնում: Կառավարության նոր կազմի ամենամեծ անակնկալը արտգործնախարարի պաշտոնում Մանուչեհր Մոթաքիի առաջադրումն է: Ամիսներ շարունակ խոսակցություններ էին գնում, թե Մոթաքին հրաժեշտ է տալու իր պաշտոնին:
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պատգամավորներն ըստ օրենքի 1 օր ժամանակ ունեն՝ նախագահի առաջարկություններն ուսումնասիրելու եւ կառավարությանը հավանություն տալու համար: Թեեւ չի բացառվում, որ Իրանի Մեջլիսը մերժի որոշ նախարարների, հատկապես կանանց, նշանակումը:



























