Ադրբեջանում «Եվրատեսիլ-2009»-ի հետ կապված սկանդալի համար մեղավոր է ընդդիմությունը: Այդ մասին, ոչ ավելի, ոչ պակաս հայտարարել է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի միջազգային կապերի բաժնի ղեկավար Նովրուզ Մամեդովը ադրբեջանական «APA» գործակալությանը տված հարցազրույցում: Մամեդովը նկատել է, որ հարցը միտումնավոր ուռճացվում է որոշ շահագրգռված մարդկանց կողմից։ «Կարծում եմ, որ, ինչպես Ադրբեջանի հետ կապված այլ հարցերում, այս հարցում եւս ինչ-որ մարդիկ համապատասխան պայմաններ են ստեղծել` քարոզարշավ տանելու նպատակով»,- հայտարարել է Մամեդովը՝ որպես շահագրգիռ կողմ մատնանշելով ադրբեջանական ընդդիմությանը, որը Արեւմուտքին հաճոյանալու համար նվաստացնում է սեփական երկիրը:

Հիշեցնենք, որ Արդբեջանի ազգային անվտանգության նախարարությունը հարցաքննության էր հրավիրել «Եվրատեսիլ-2009» մրցույթի ընթացքում Հայաստանի երգի օգտին քվեարկած 43 անձանց: