Քիչ առաջ, ժամը 9:30-ի սահմաններում Խանջյան փողոցի վրա տեղի ունեցավ վրաերթ: BMW մակնիշի 14 ՏL 707 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել մի կնոջ: Հարվածի հետեւանքով վրաերթի ենթարկվածը գլխի եւ մարմնի տարբեր մասերում վնասվածքներ է ստացել (ֆոտոռեպորտաժ):
Վթարի վայր ժամանած շտապօգնության բրիգադը տուժողին առաջին բժշկական օգնությունը ցույց տալուց հետո տեղափոխել է հիվանդանոց: Վթարի վայրից ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը NEWS.am-ին հայտնեց, որ BMW-ի ղեկին եղել է երիտասարդ աղջիկ, ով հուզված ու լացակումած բացականչում էր, թե՝ ես մեղավոր չեմ, հետիոտնն է մեղավոր: Թե ով է մեղավոր՝ կպարզի ճանապարհային ոստիկանությունը: Վթարի վայրում աշխատանքներն իրականացնում են Երեւան քաղաքի ճանապարհային ոստիկանության աշխատակիցները:
Լուսանկարները եւ տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի



























