«Մոր եւ մանկան առողջության պահպանման կենտրոնում» կատարված վիրահատությունից 14 օր անց «Էրեբունի» ԲԿ-ում մահացած 39-ամյա Կարինե Աղաբեկյանի հարազատներն արդեն դիմել են ոստիկանություն:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում սեպտեմբերի 1-ին մահացած Կարինե Աղաբեկյանի ամուսնու եղբայրը պատմեց, որ հարսն առողջական լուրջ խնդիրներ չի ունեցել, Մարգարյանի հիվանդանոց էր դիմել՝ արգանդի միոման վիրահատելու խնդրով:

«Սակայն 40 րոպեանոց վիրահատությունը կատարեցին 7-8 ժամում, հետո էլ ասին, թե տեղափոխեք «Էրեբունի»: Տեսան, որ էլ չեն կարողանում պայքարել, տեղափոխեցին էնտեղ: Ոչ մի բժիշկ էլ չի ասում, որ ինքը մեղավոր ա, դատաբժշկական փորձաքննությունը բոլոր հարցերին պատասխան կտա: Մենք ոստիկանություն ենք դիմել արդեն»,- ասաց մեր զրուցակիցը:

Գեղարքունիքի մարզում բնակվող Կարինե Աղաբեկյանն ուներ 3 երեխա, փոքրը 15 տարեկան է:

Նշենք, որ դեպքի առթիվ նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: