ՀԱՊԿ պետությունները սատարել է Ռուսաստանի նախաձեռնությանը՝ Աֆղանստանում թմրանյութերի արտադրության խնդրին միջազգային խաղաղությանը սպառնացող վտանգի կարգավիճակ տալ։ Այս մասին հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Սեմերիկովը ԱՄՆ թմրամիջոցների վերահսկողության գործակալության (DEA) տարածաշրջանային տնօրեն Մարկ Դեստիտոյի հետ հանդիպման ժամանակ, NEWS.am-ին հայտնել են ՀԱՊԿ մամուլի ծառայությունից։

Զրույցի ընթացքում քննարկվել են նակոտրաֆիկի դեմ պայքարին, ինչպես նաեւ ՀԱՊԿ-ի եւ DEA-ի հնարավոր համագործակցությանն առնչվող հարցեր։ Սեմերիկովը պատմել է ՀԱՊԿ-ի հակաթմրադեղային գործունեության մասին։

Դեստիտոն իր հերթին նշել է, որ «DEA գործակալությունը հետաքրքրված է ՀԱՊԿ անդամ-երկրների հետ համագործակցությամբ»: