Տոկիոյի Վասեդայի համալսարանի մասնագետները ստեղծել են աշխարհում ամենաթեթեւ էլեկտրամեքենան: Այն ունի երկու մետր երկարությամբ կարբոնային թափք եւ կշռում է ընդամենը 73 կիլոգրամ: Մեկ տեղանոց այդ տրանսպորտային միջոցը հիշեցնում է մանկական փոքրիկ ավտոմեքենա: Չնայած այդ հանգամանքին,  այն լիարժեք տրանսպորտային միջոց է: Մեքենայի լիթիում-իոնային մարտկոցը թույլ է տալիս հատել մինչեւ 80 կիլոմետր հեռավորություն՝ առանց վերալիցքավորման, բացի այդ զարգացնում է առավելագույնը՝ 40 կմ/ժ արագություն:

Սպասվում է, որ արդեն մոտ ժամանակներս այն զանգվածային վաճառքի կհանվի: Էլեկտրական ավտոմոբիլը կարժենա 4 միլիոն իեն (մոտավորապես՝ 47 հազար դոլար): Ենթադրվում է, որ նոր տրանսպորտային միջոցն առավել մեծ հետաքրքրություն կվայելի պատվերներ փոխադրող ռեստորանների կողմից, որոնք սովորաբար պատվերները տեղ են հասցնում բենզին տնտեսող ավտոմեքենաներով: