Երկու զինված ավազակային խմբավորումների  հետ փոխհրաձգությունների հետեւանքով յոթ ոստիկան է զոհվել: Նման տվյալներ են հաղորդում տեղական լրատվամիջոցները:

Անցած գիշեր Վախդատ քաղաքի  (Դուշանբեից 20 կմ դեպի արեւելք)  ՆԳ վարչության վրա զինված խմբերից մեկի հարձակման հետեւանքով զոհվել է ոստիկանության չորս աշխատակից: Խմբավորման առաջնորդը, նաեւ նրա հանցակիցը ոչնչացվել են, հարձակվողներից չորսը ՝ վիրավորվել:

Դուշանբեի կենտրոնում կատարված երկրորդ հարձակման հետեւանքով զոհվել են ՕՄՕՆ-ի երկու՝  եւ Պետավտոինսպեկցիայի մեկ աշխատակից:

Այս պահին Դուշանբեում լրացուցիչ բլոկպոստեր են բացել, ուժեղ հսկողության տակ են վերցվել մայրաքաղաքի բոլոր հասարակական շենքերը, նաեւ Տաջիկստանի մայրաքաղաքի  մուտքերը: