Ալյասկայում կորել է թեթեւ շարժիչով, DeHavilland Beaver մակնիշի մի հիդրոինքնաթիռ, որում եղել են «Քամթաի» ազգային պարկի 4 աշխատակիցներ, հաղորդում է Lenta.ru-ն` հղում անելով Associated Press-ին:
Ինքնաթիռն օգոստոսի 21-ի կեսօրին օդ է բարձրացել Սվիքշարքից եւ ուղղության վերցրել դեպի Քինգ Սելմոն:
Ներկայումս ինքնաթիռի որոնումները շարունակում են ԱՄՆ սահմանապահ ծառայությունները: Որոնողական աշխատանքներին մասնակցում է ռազմա-տրանսպորտային Lockheed HС-130 ինքնաթիռը: Փրկարարները հույս ունեն, որ կորած ինքնաթիռը վատ եղանակային պայմանների պատճառով վայրեջք է կատարել վայրեջքի համար չնախատեսված որեւէ վայրում:




























