Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի ինքնաթիռը, ով պետք է աշխատանքային այցելություն կատարեր Կրասնոդարի մարզի Նորիլսկ քաղաք, մշուշի ու եղանակային վատ պայմանների պատճառով, չի կարողացել վայրեջք կատարել Նորիլսկում եւ ուղղություն է վերցրել դեպի Խատանգայի օդանավակայան: Այս մասին լրագրողներին հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Վարչապետի այցելության ծրագիրը կընթանա նախատեսված աշխատանքային գրաֆիկով, այսինքն նա կմեկնի Տիկսի, իսկ Նորիլսկ այցելությունը կհետաձգվի»,- ասել է Պեսկովը, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:



























