Աշխարհի ամենակարճահասակ մարդը՝ Չանդրա Բահադուր Դանգին, մահացել է 76 տարեկանում: Այդ մասին հայտնում է Kathmandu Post-ը:
Դանգին մահացել է բժշկական կենտրոնում ՝ երկարատեւ հիվանդությունից հետո. նա տառապում էր թոքաբորբից:
Դանգին մտել է Գիննեսի ռեկորդների գիրք որպես աշխարհում երբեւէ ապրած ամենակարճահասակ մարդ, նրա հասակը կազմում էր 54.6 սմ: Տղամարդ ռեկորդսմենը աշխատում էր Սամոայի մոգական կրկեսում:
Անցած տարվա նոյեմբերին ամենակարճահասակ մարդը հանդիպել էր աշխարհի ամենաբարձրահասակ մարդուն ՝ թուրք Սուլթան Քյոսենին, ում հասակը կազմում է 251 սմ, հայտնում է Gazeta-ն:





























