Հյուսիսային Կովկասում Կաբարդինո-Բալկարիայի դատարկ մնացած տուրիստական օբյեկտները, որոշ ժամականով, կզբաղեցնեն զինվորականները: ՌԴ Հյուսիսկովկասյան զինվորական օկրուգի մամուլի ծառայության հաղորդմամբ, օգոստոսի 23-ին «Բեզենգի» ուսումնա-սպորտային ալպինիստական բազայում կսկսվի լեռնային ինստրուկտորների նախապատրաստման 3-րդ համառուսաստանյան փուլը, գրում է «Նեզավիսիմայա գազետան»:
Մեկ ամսվա ընթացքում Ցամաքային զորքերի մետոհրաձգային կազմավորումների շուրջ 100 զինծառայողներ կկատարելագործեն իրենց մարտական վարպետությունը ժայռերում եւ Էլբրուսի սառցե հատվածներում:
Կաբարդինո-Բալկարիայի իրավապահ մարմինները կանխատեսում են գրոհայինների նոր դիվեսիոն ահաբեկչական ակտեր: Նրանք բնակչությանը կոչ են արել աջակցություն ցուցաբերել ահաբեկչական եւ ծայրահեղական գործունեություն ծավալող մարդկանց հայտնաբերելու գործում` զանգահարելով «վստահության հեռախոսով»:




























