Ադրբեջանի ձյուդոյի հավաքականն անվտանգության աննախադեպ երաշխիքներ է ստացել Հայաստանից եւ ժամանելու է Երեւան՝ մասնակցելու Եվրոպայի երիտասարդական առաջնությանը:

ՀՀ ձյուդոյի ֆեդերացիայի նախագահ Ալեքսան Ավետիսյանն այսօր հայտարարել է, որ ադրբեջանական պատվիրակությունը բաղկացած է լինելու 14 հոգուց՝պատվիրակության ղեկավար Զաիր Մամադովը, 8 մարզիկներ, 4 մարզիչներ եւ 1 մրցավար:

«Հայաստանը անվտանգության երաշիքներ տվել է, եւ անհանգստանալու որեւէ խնդիր չկա: Ընդ որում` նման երաշխիքներ են տրվել ոչ միայն Ադրբեջանին: Բոլոր թիմերի անվտանգությունն էլ ապահովված է լինելու»,- նշել է Ավետիսյանն ու հավելել. «Կրկնում եմ` Ադրբեջանն անվտանգության երաշիքներ ստացել է, ուստի որոշել է ուղարկել պատվիրակության ցուցակը: Ճիշտ է` դեռ հայտ չի ներկայացրել հյուրանոցի համար: Բացի այդ, մենք տեղյակ չենք, թե ինչ չվերթով են ժամանելու Երեւան: Մինչեւ սահմանված վերջնաժամկետը` օգոստոսի 31-ը, կարծում եմ, ադրբեջանցիները հստակություն կմտցնեն նաեւ այդ հարցերում»:

Հիշեցնենք, որ ձյուդոյի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը տեղի է ունենալու Երեւանում սեպտեմբերի 9-14-ը: Մրցաշարին մասնակցելու են 40 երկրների մոտ 500 պատվիրակներ