Ֆուտբոլի Ուկրաինայի առաջնության 7-րդ տուրում Դոնեցկի «Մետալուրգը», որի կազմում հանդես է գալիս Հենրիխ Մխիթարյանը, վստահ հաղթանակ տարավ «Վորսկլայի» նկատմամբ: Այդ խաղում աչքի ընկավ նաեւ Հայաստանի երիտասարդական եւ ազգային հավաքականների ռմբարկուն: Մխիթարյանը 53-րդ րոպեին կրկնապատկեց իր թիմի առավելությունը:
Ուկրաինայի առաջնություն, 7-րդ տուր
«Մետալուրգ» Դ. – «Վորսկլա» – 2:0 (1:0, 1:0)
1:0 – Ադելեյե (28), 2:0 – Մխիթարյան (53)
«Մետալուրգ» Դ. Նեպոգոդով, Շինա, Վոլովիկ, Պրիյմա (Մորոզյուկ, 65), Մարիու Սերժիու, Ադելեյե, Լազիչ, Գոդին (Իվանկո, 90), Մխիթարյան, Դա Սիլվա Ֆիլյո, Տանասա (Դաշյան, 89)



























