Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման հայեցակարգին:
ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ այդ հայեցակարգը սահմանում է Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման պետական քաղաքականության սկզբունքները, նպատակները, գերակա ուղղությունները, խնդիրներն ու ակնկալվող արդյունքները եւ իրենից ներկայացնում է գործակցության բնագավառում իրավական, տնտեսական, դիվանագիտական, կրթական, մշակութային, տեղեկատվական, կազմակերպչական հարաբերությունների ամբողջություն` ուղղված հայապահպանության խնդիրների լուծմանը, Հայաստանի Հանրապետության համար կենսական նշանակություն ունեցող հարցերում Սփյուռքի համակարգված մասնակցության ապահովմանը:




























