Կառավարությունում այսօր՝ սեպտեմբերի 7-ին, վաղ առավոտյան, ողբերգական դեպք է տեղի ունեցել: Նախնական տեղեկություններով՝ անվտանգության աշխատակիցներից մեկն ինքնասպանության փորձ է կատարել: Նրան տեղափոխել են թիվ 1 համալսարանական հիվանդանոց:

Այնտեղից NEWS.am-ին հայտնեցին, որ քիչ առաջ իրենց մոտ է ընդունվել 32-ամյա մի տղամարդ, որին այս պահին վիրահատում են, հրազենային վնասվածքը գլխի շրջանում է:

Դեպքի հանգամանքները պարզվում են: