Օգոստոսի 22-ի երեկոյան Եմենի հարավային մասում գտնվող Լոդեր քաղաքում սպանվել է «Ալ Կաիդա»-ի 7 անդամ: Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ Եմենի կառավարությունը վերջնագիր է ներկայացրել ահաբեկչական ցանցի անդամներին` պահանջելով անհապաղ հանձնվել, գրում է France-Presse-ը:

«Անվտանգության ուժերի հետ փոխհրաձգության արդյունքում սպանվել է «Ալ Կաիդայի» 7 անդամ»,- նշված է Եմենի պաշտպանության նախարարության կայքէջում: Նախարարությունը տեղեկացնում է նաեւ, որ «Ալ Կաիդայի» մյուս անդամները թաքնվել են տներից մեկում, որը շրջափակված է: