Գերմանիայի կառավարությունը մտադիր է 2016 թ. լրացուցիչ 6 մլրդ եվրո հատկացնել փախստականներին ընդունելու ու նրանց մասին հոգ տանելու համար, հայտնում է DPA գործակալությունը:

Քրիստոնյա դեմոկրատական ու Քրիստոնյա սոցիալական միությունների իշխանական կոալիցիայի ներկայացուցիչները պայմանավորվել են 3 մլրդ եվրո տրամադրել ռեգիոնալ իշխանություններին ՝ 800 հազար փախստականներին տեղավորելու համար: Գերմանիայի իշխանությունները ակնկալում են,  որ մինչեւ տարեվերջ հենց այս քանակության հայց կստանան ապաստան տրամադրելու խնդրանքով, հայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Եվս երեք միլիարդ էլ ռեզերվացված է 2016 թ. ազգային բյուջեում՝ նպաստների վճարման համար: