Լրագրողների համերաշխության միջազգային օրը որոշվել է  1958 թ. Բուխարեստում, լրագրողների միջազգային կամզակերպության 4-րդ կոնգրեսում: Կոնգրեսի պատգամավորների մտահղացումով ՝ այդ օրը բոլոր երկրների լրագրողներն ու հրատարակությունները պետք է աշխարհին դրսեւորեն իրենց միասնականությունը, հատկապես ՝ իրենց իրավունքների պաշտպանության գործում:

1943 թ. սեպտեմբերի 8-ին Գերմանիայում մահապատժի ենթարկվեց չեխոսլովակիացի  լրագրող, գրող- հակաֆաշիստ Յուլիուս Ֆուչիկը: 1942 թ. ապրիլի 24-ին նա ՝ ազտագրական շարժման մյուս վեց անդամների հետ միասին ձերբակալվել էր գեստապոյի կողմից: Յուլիուոս Ֆուչիկը աշխարհին հայտնի է դարձել իր «Ռեպորտաժ ՝ պարանը վզիս» գրքով, որը գրել էր փարիզյան բանտում:

Նրա մահվանից հետո գիրքը թարգմանվել է աշխարհի 70 լեզուներով, իսկ 1958 թ. սկսած՝  Յուլիուս Ֆուչիկի մահվան օրը սկսել են նշել, որպես լրագրողների համերաշխության միջազգային օր, հայտնում է Calend -ը: