ՕՊԵԿ-ը Ռուսաստանին առաջարկել է դառնալ կազմակերպության անդամ, սակայն ՌԴ-ն որոշել է մնալ դիտորդի կարգավիճակով։ Այս մասին Սինգապուրում FT Commodities կոնֆերանսի ժամանակ հայտարարել է «Ռոսնեֆտ»-ի ղեկավար Իգոր Սեչինը։

Նա նշել է, որ Ռուսաստանի դեպքում ՕՊԵԿ-ին անդամակցելն անիմաստ է, քանի որ առաջին հերթին Ռուսաստանի նավթահանման մեթոդները տարբերվում են անդամ երկրներում կիրառվող մեթոներից։։ Սեչինը նշել է նաեւ, որ ռուսական նավթի շուկան գրեթե ամբողջովին սեփականաշնորհված է, եւ կառավարությունը չի կարող ուղղակիորեն կառավարել այն, ինչպես որ անում են ՕՊԵԿ երկրները, որտեղ շուկայի հիմնական ընկերությունները պետական են, գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Սեչինի խոսքով՝ հեռանկարներ կան, որ Ռուսաստանում նավթի հանքահանումը կհասնի մինչեւ տարեկան 700 մլն տոննա։