Հայաստանի հետ սահմանակից Իգդիր նահանգում PKK-ի գործողության հետեւանքով սպանված թուրք ոստիկանների թիվը հասել է 14-ի։
Թուրքական Sozcu-ի փոխանցմամբ՝ Իգդիր նահանգի Արալըքի շրջանի Հասանհան գյուղի շրջակայքում թուրք ոստիկաններին տեղափոխող միկրոավտոբուս էր պայթել։ Ավելի վաղ հայտնել էին, թե սպանվել է միկրոավտոբուս գտնված 12 ոստիկան, իսկ ժամեր անց հստակեցվել է սպանված ոստիկանների թիվը։
Պարզվել է, որ միկրոավտոբուսի պայթյունի հետեւանքով սպանված ոստիկանների թիվը հասել է 14-ի, իսկ 2-ը՝ վիրավորված տեղափոխվել են հիվանդանոց։
Նշենք, որ պայթյունն այնքան ուժգին է եղել, որ այն լսվել է Արարատի մարզի Ռանչպար գյուղում։





























