Վերջին տարիների ընթացքում «Վրացական երկաթուղիները» գգալի աշխատանք են տարել գնացքների անվտանգ տեղափոխության ուղղությամբ։ Այս մասին Երեւանում Երկաթուղային տրանսպորտով երթեւեկության անվտանգության հարցերով խորհրդի նիստում NEWS.am-ի թղթակցին հայտնեց «Վրացական երկաթուղիների» տեղաշարժման անվտանգության բաժնի փոխտնօրեն Գելա Բուլաշվիլին։
«Զգալի աշխատանք է տարվել ինչպես ճանապարհների, այնպես էլ էլեկտրամատակարարաման ենթակառուցվածքների բարելավման ուղղությամբ։ Դրա շնորհիվ հաջողվել է բարձրացնել անվտանգությունը եւ երթեւեկության արագությունը։
Մեկ տարում նկատելի պակասել է Հայաստանին սահմանակից Սադախլո կայարանից Թբիլիսի եւ Բաթումի ճանապարհի տեւողությունը։ Եվ անվտանգությունը երաշխավորվում է»,- հավելել է նա։





























