Ադրբեջանում EVRASCON ընկերության աշխատակիցները փողոց են դուրս եկել՝ պահանջելով վճարել իրենց աշխատավարձերը։ Ինչպես հայտնում է haqqin.az-ը, սեպտեմբերի 9-ին Սալյանսկի շրջանում Ալյաթ-Աստարա ավտոմայրուղու շինարարության վրա աշխատող 400 աշխատակից փակել են Կուր գետի վրայով անցնող կամուրջը։
Ցուցարարները պահանջում են վճարել իրենց 5 ամսվա աշխատավարձը։ Դեպքի վայր ժամանած իրավապահների հետ բանակցությունների արդյունքում քաղաքացիները համաձայնել են դադարեցնել ակցիան, կամուրջի վրա երթեւեկությունը վերականգնվել է։ Ձերբակալվածներ չկան։
Ընկերության ներկայացուցիչները խոստացել են օրվա ընթացքում վճարել աշխատակիցների աշխատավարձերը։




























