Միացյալ նահանգների նախագահի պաշտոնի համար դեմոկրատների կողմից թեկնածու Հիլարի Քլինթոնն առաջին անգամ է ներողություն խնդրել պետքարտուղարի պաշտոնում իր անձնական էլեկտրոնային փոստն օգտագործելու համար:
«Այն ինչ ես արել եմ, թույլատրված էր: Բայց, եթե հետ նայենք, ապա նույնիսկ եթե դա թույլատրված էր, միեւնույն է ես պետք է երկու աքաունթ ունենայի: Մեկը ՝ անձնական փոստի համար, երկրորդը ՝ աշխատանքային հաղորդագրությունների: Ես սխալվել եմ: Ես ներողություն եմ խնդրում դրա համար: Եվ ստանձնում ամբողջ պատասխանատվությունը»,- ասել է Քլինթոնը ABC հեռուստաալիքին տված հարցազրույցում, հայտնում է Gazeta-ն:





























